-
09.12.2019|
21:39
Կնեսետի երկու մեծ կուսակցությունները պայմանավորվել են խորհրդարանական ընտրություններն անցկացնել մարտի 2-ին՝ հայտնել են «Կահոլ-Լավան» կուսակցության շտաբից:
-
09.12.2019|
21:38
Դաշնակցական երիտասարդները հանձնառու են հզոր, ընկերավար և ժողովրդավար, ազգային արժեքներ կրող պետություն կերտելու գործում, ՀՅԴ երիտասարդական-ուսանողական միության ասուլիսում ասաց երիտթևի ներկայացուցիչ Արշակ Մեսրոպյանը։
-
09.12.2019|
21:37
Եվրամիությունն առաջընթացի հույսեր ունի նորմանդական քառյակի գագաթաժողովում, իր գերակայություններից մեկն է համարում ուկրաինական ճգնաժամի խաղաղ և կայուն լուծումը՝ հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը:
-
09.12.2019|
21:36
Այսօր համատիրությունները գտնվում են խայտառակ վիճակում՝ ինչպես դրամահավաքության, այնպես էլ կառավարման իմաստով։ Ոլորտում կարիք կա արմատական, բազմակողմանի և համապարփակ փոփոխությունների, ԱԺ նիստի ժամանակ ասաց պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը։
-
09.12.2019|
21:35
Հանրային հեռուստաընկերության նախկին լրագրողներ Սիրանույշ Մուրադյանն ու Լիանա Կարապետյանը հաղթել են դատարանում։
-
09.12.2019|
21:34
Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այսօր ԱԺ նիստի ժամանակ խնդրեց երկարաձգել հանձնաժողովի գործունեության ժամկետը։
-
09.12.2019|
21:33
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր մասնակցել է ՄԱԿ-ի Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան նվիրված միջոցառմանը։
-
09.12.2019|
21:33
Վերաքննիչ դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը բավարարեց իրեն ներկայացված մեղադրող Գևորգ Բաղդասարյանի ինքնաբացարկի միջնորդությունը:
-
09.12.2019|
21:32
Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) գործադիր կոմիտեն որոշել է 4 տարով զրկել Ռուսաստանի Դաշնությանը միջազգային մրցաշարերին մասնակցելու իրավունքից: Որոշումը միաձայն է կայացվել:
-
09.12.2019|
21:29
Անձնակազմի կրակային պատրաստության մակարդակն ու հաստիքային զենքի տիրապետման կարողությունները ստուգելու, պաշտպանական և հարձակողական գործողությունների ժամանակ զինծառայողների՝ կրակի վարման ունակությունները զարգացնելու նպատակով զորամիավորումներում անցկացվել են հրաձգության գործնական պարապմունքներ: